Լուրջ խնդիրներ ենք տեսնում. Կոստանյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների վերջին ձերբակալությունների մասին

Ես կարծում եմ՝ ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանում միանշանակ չեն ընդունվում մեր կողմից, և մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Եթե ծանոթանաք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարած մեր գործընկերների փաստաբանների հետ և նրանցից լսեք, թե նրանք ինչի համար են մեղադրվում, ինչի են անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ էլ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա:









