ՄՄարիամ Մխիթարյան

Հրադադարի մասին Պուտինի խոսքերը խոստումնալից են, բայց ոչ ամբողջական. Թրամփ

Հրադադարի մասին Պուտինի խոսքերը խոստումնալից են, բայց ոչ ամբողջական. Թրամփ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում հնարավոր հրադադարի մասին «խոստումնալից» է, բայց «ոչ ամբողջական», ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե ​​Պուտինը չհամաձայնի Ջիդդայում բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի արած առաջարկին, ապա դա հիասթափեցնող կլինի: Հայտարարությունը Թրամփն արել է մարտի 13-ին՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ վերջնական համաձայնագրի շատ մանրամասներ արդեն քննարկվել են, սպասում են Ռուսաստանի արձագանքին:

Թրամփն անդրադարձել է նաև Ռուսաստանում Մերձավոր Արևելքի գծով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններին և գոհունակություն հայտնել դրանց առաջընթացից։ «Լսում ենք, որ լավ են ընթանում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ վերջնական արդյունքը չի ստացվել։

Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կարգավորման հեռանկարները գնահատում է «զգուշավոր լավատեսությամբ»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկին՝ որոշակի պայմաններով։ Նա պնդել է, որ «վերացվեն այս ճգնաժամի սկզբնական պատճառները», իսկ Ուկրաինան զրկվի զինադադարի ընթացքում վերազինվելու և լրացուցիչ զորահավաք անցկացնելու հնարավորությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում