ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են ՀՀ և Էստոնիայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ և Էստոնիայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտի 13-ին ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկին և Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց Գերթ Անսունին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը, արտահանման խթանմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանն առնչվող հարցեր։

Կարևորվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում