ԳԳոհար Սարգսյան

Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է խաղաղության գործընթացը․ Արայիկ Հարությունյան

Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է խաղաղության գործընթացը․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մեկը ինքնասիրահարված թողեց գնաց՝ վախենալով պատասխանատվությունից, մյուսները խաբելով ու բոլորիս ֆռացնելով մի բան բանակցում էին, գալիս էին բոլորիս այլ բան ներկայացնում՝ դիզելով մեծ սեփականություն: Ու վարչապետ Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը՝ մինչև վերջին դետալը ներկայացնելով այդ գործընթացը, ինչը ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը: Աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր, կամքներդ անպակաս, կամքներս անպակաս»,- գրել է նա։:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում