Ռուսական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի մարզի Սուջա քաղաքի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի մարզի Սուջա քաղաքի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը վերահսկողության տակ են վերցրել մասին, որը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր անցած տարվա օգոստոսից: Նշվում է, որ ռուսական ուժերը գրավել են նաև Մելովոյ և Պոդոլ բնակավայրերը:

Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման և Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին ՌԴ նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը՝ հայտնում է Կրեմլը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Սուջայի մասին տեղեկությունները, հայտարարել է՝ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունն անում է այն, ինչ պետք է անի. հնարավորինս պահպանում է ուկրաինացի զինվորների կյանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում