ԿԿարմեն Ղուկասյան

Հարավային Կովկասում կայունությունը բխում է ԵՄ շահերից․ Տոմաշ Ֆրոյլիխ

Հարավային Կովկասում կայունությունը բխում է ԵՄ շահերից․ Տոմաշ Ֆրոյլիխ

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Դրա շրջանակում Գերմանիան ներկայացնող Տոմաշ Ֆրոյլիխը հայտարարել է, որ Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը։

«Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել փախչել, և ոմանք այսօր պատանդ են պահվում։ Այսօր մենք ունենք աշխարհի առաջին քրիստոնյա երկրի մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում: Ինչո՞ւ ենք մենք այդքան քիչ լսում այս մասին»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ եվրոպացի որոշ գործիչներ հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։

Ֆրոյլիխը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունությունը բխում է ԵՄ-ի շահերից:

«Մեզ պետք են խաղաղ բանակցություններ, և պետք է պատշաճ վերաբերմունք հայ պատանդների, հայ ժողովրդի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ»,- շեշտել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում