ՄՄարիամ Մխիթարյան

Արաբական երկրները քննարկում են Գազայի վերականգնման հարցը. Al Arabiya

Արաբական երկրները քննարկում են Գազայի վերականգնման հարցը. Al Arabiya

Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները Կատարի մայրաքաղաքում հանդիպում են ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։ Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ բանակցությունները վերաբերում են Գազայի հատվածի վերականգնմանը՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հակամարտության հետ: Բացի այդ, կողմերը քննարկում են անկլավի կառավարման կոմիտեի ստեղծման հարցը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդակցություններին ներկա է եղել նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում