ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ռուսական ակտիվների բռնագրավման հարցը

Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ռուսական ակտիվների բռնագրավման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել ռուսական սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքները: Այդ մասին Sud Radio-ի եթերում հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման:

«Այժմ կառավարության դիրքորոշումն է՝ ոչ: Ակտիվների դուրսբերման հարց չկա, սակայն հանրապետության նախագահը և վարչապետը հանձնարարել են ֆինանսների նախարարության ղեկավար Էրիկ Լոմբարին ավելի խոր ուսումնասիրել նման որոշման հետևանքները։ Ակնհայտ է, որ դա շատ գայթակղիչ է ԵՄ երկրների համար: Մենք այստեղ 230 միլիարդ ունենք»,- ասել է Պրիման:

Նրա խոսքով՝ Փարիզը վախենում է տնտեսության վրա «համակարգային ազդեցություններից», քանի որ Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում պահվում են տարբեր պետությունների ակտիվներ: Ֆրանսիայի Ազգային ժողովը չորեքշաբթի կքննարկի Ուկրաինային տրամադրվող օգնությունն ավելացնելու մասին բանաձևի նախագիծը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը: Ընդ որում՝ Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ դա Արևմուտքում անհնար է, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում