ՄՄարիա Գաբրիելյան

ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։

 

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։

 

Յուրաքանչյուր ամիս ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու են ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։

 
Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝

 

մարտի 13-ին՝ ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում.

 

մարտի 20-ին՝ ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին՝ ժամը 10։30-12։30, պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում.

 

մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։
 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

  • անձնագրի փոխանակում,
  • հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
  • հաշվառման տեղեկանքի տրամադրում,
  • ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
  • հաշվառումից հանում,
  • ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
  • անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
  • խորհրդատվության տրամադրում։

Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

  • վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
  • սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
  • հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
  • հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
  • տրանսպորտային միջոցի խոտանում,
  • հաշվառման ժամանակավոր կասեցում,
  • սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել, որ ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում