ԼԼուսինե Մուրադյան

Նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը. Վելդկամպը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

Նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը. Վելդկամպը՝ Բաքվում պահվող  հայ գերիների մասին

Կարծում ենք, որ գերիները պետք է պաշտպանված լինեն ըստ հավուր պատշաճի, միջազգային չափանիշներին համապատասխան և ազատ ու արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԵՄ-ն Բաքվում պահվող հայ գերիների կեղծ դատական գործընթացների և խոշտանգումների մասով, ինչ քայլեր կարող են ձեռնարկվել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:

«Վստահ եղեք, որ այս պարագայում ևս Նիդերլանդները և Եվրամիությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը: Մենք մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա: Նաև Բրյուսելում է այս հարցը բարձրաձայնված»,- ասաց արտգործնախարարը՝ վստահեցնելով, որ կշարունակեն աշխատել հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում