ԼԼուսինե Մուրադյան

Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այդ մասին 1lurer.am-ին հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հովիկ Աղազարյանին վերաբերող միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ոչխարների հետ կապված կաշառքի գործը։ Ըստ միջնորդագրի՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու և կաշառք ստանալու հոդվածով Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: 

Տարոն Մարգարյանի հետապնդումն էլ առնչվում է 2012-2015 թվականներին Երևանում գտնվող երեք կրթական հաստատություններ ձևական աճուրդներով օտարելուն: Գլխավոր դատախազը միջնորդել է Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

Որոշումները հրապարակված են Ազգային ժողովի կայքում:

Հովիկ Աղազարյանի մասով որոշումը՝ այստեղ:

Տարոն Մարգարյանի մասով որոշումը՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում