ԴԴիանա Գասպարյան

Դեսպան Մկրտչյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Դեսպան Մկրտչյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել  տարածաշրջանային զարգացումները

Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

 

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի Կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

 

Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել է միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։

 

Քննարկվել են Ալբանիայում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման մանրամասները։

 

Անդրադարձ է կատարվել Ալբանիայում փոքրաթիվ, սակայն կազմակերպված համայնքին, նշվել է, որ այն կամրջող դեր կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

 

Հանդիպմանը մասնակցել է Ալբանիայում ՀՀ պատվո հյուպատոս Վարուժան Փիրինյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում