ԳԳոհար Սիմոնյան

Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան հեռուստաակադեմիայի Emmy մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան հեռուստաակադեմիայի Emmy մրցանակաբաշխությունը

HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալը, որում ներկայացվում են ուկրաինական համանուն քաղաքի ԱԷԿ-ում՝ 1986-ին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները, միանգամից 3 մրցանակ է ստացել Լոս Անջելեսում՝ ամերիկյան հեռուստաակադեմիայի Emmy մրցանակաբաշխությանը: Նախ՝ այն ճանաչվել է «լավագույն մինի սերիալ»՝ համապատասխան անվանակարգում, իսկ ցենարիստ Քրեյգ Մեյզինը և ռեժիսոր Ջոնան Ռենկը լավագույնն են ճանաչվել իրենց անվանակարգերում:

Տարվա «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել և Emmy ստացել հայտնի «Գահերի խաղը»: Այն հաղթել է նաև «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում, և պարգևը ստացել է Փիթեր Դինքլեյջը:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Ջոդի Քոմերը՝ «Սպանելով Եվային» սերիալում իր դերակատարման համար, իսկ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Բիլլի Փորթերը:

Հիշեցնենք, որ ամերիկյան հեռուստաակադեմիայի արդեն 71-րդ մրցանակաբաշխությունը հեռարձակել է ամերիկյան FOX հեռուստաալիքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում