Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման պատճառով. Սիյարտո

Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման պատճառով. Սիյարտո

Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Դրուժբա» կայանի վրա Ուկրաինայի Զինված ուժերի կողմից անօդաչուների հարձակման պատճառով: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նրա խոսքով՝ Բուդապեշտը Կիևի հարձակումը հունգարական էներգամատակարարման համար կրիտիկական ենթակառուցվածքի վրա գնահատում է որպես հարձակում իր ինքնիշխանության վրա:

Ուկրաինան շարունակում է ռուսական նավթն իր տարածքով «Դրուժբա» նավթամուղով տեղափոխել Եվրոպա։ Գործող պայմանագրի ժամկետը մինչև 2029 թվականի վերջն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում