Ամերիկյան տպագրական մամուլի առաջին պրոֆեսիոնալ օրաթերթը

Ամերիկյան տպագրական մամուլի առաջին պրոֆեսիոնալ օրաթերթը

Երբ բոլորը վազում էին սենսացիաների հետևից, Նյու Յորքում հայտնի լրագրող և քաղաքական գործիչ Հորաս Գրինլին որոշեց փոխել ժուռնալիստիկայի մասին բոլոր պատկերացումները: 1841-ի ապրիլի 10-ին նա տպագրեց «Նյու Յորք Թրիբյուն»  թերթը: Այն տպագրական մամուլում իրականացրեց իսկական հեղաշրջում:

Այս թերթում գոյություն չունեին դեղին էջեր: Տպագրվում էր միայն առաջին ձեռքից ճշտված ինֆորմացիա: Ի դեպ, թերթն առաջինն էր, որ ներմուծեց հարցազրույցի էթիկան:

Սա էլ դեռ ամենը չէր, գործին շատ լուրջ մոտեցած խմբագիրը հրավիրեց ժամանակի լավագույն հեղինակներին վարելու իրենց սյունակները: Թերթի երաժշտական թղթակիցն անձամբ Ուիլյամ Հենրի Փրայն էր՝ ամերիկյան օպերայի հայրը:

Թերթն արտասահմանյան թղթակիցներ էլ ուներ: Եվրոպական բաժինը տասը տարի ղեկավարել է Կարլ Մարքսը: Նրա սյունակներում հաճախ կարելի էր հանդիպել նաև Ֆրիդրիխ Էնգելսի հոդվածներին:

Կարճ ժամանակահատվածում «Նյու Յորք Թրիբյունը» դարձավ ամերիկացիների ամենապահանջված օրաթերթը, իսկ տպաքանակը հասավ մինչև 300 000-ի:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում