Զելենսկին հույս է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ հանդիպումը արդյունավետ կլինի

Զելենսկին հույս է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ հանդիպումը արդյունավետ կլինի

Վոլոդիմիր Զելենսկին Սաուդյան Արաբիայում հանդիպել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ, շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության և երկրի ապագային հավատալու համար:

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև ուկրաինացի գերիների վերադարձի և անվտանգության երաշխիքների հարցերը, ամդրադարձել ներդրումների և տնտեսական երկկողմ գործակցության ոլորտներին:

Անդրադառնալով ամերիկյան կողմի հետ հանդիպմանը՝ Զելենսկին նշել է. «Հուսով եմ՝ գործնական արդյունքներ կտեսնենք: Ուկրաինայի դիրքորոշումն այս բանակցություններում լիովին կառուցողական է լինելու»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում