ՎՎահե Դավթյան

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Խաշթառակ գյուղ

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Խաշթառակ գյուղ

Մարտի 10-ին՝ ժամը 15:36-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաշթառակ գյուղի «Նռնուտի յալ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել են չշահագործվող երկաթգծի 130 փայտակոճղ, մոտ 15 հա մացառուտ և խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Խաշթառակ գյուղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում