ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփի որոշումը հանգեցրել է Ուկրաինայի ձախողմանը Կուրսկի շրջանում. Politico

Թրամփի որոշումը հանգեցրել է Ուկրաինայի ձախողմանը Կուրսկի շրջանում. Politico

Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ձախողումների հիմնական պատճառը ԱՄՆ-ի հետախուզական տվյալների բացակայությունն է, գրում է Politico-ն։

Պարբերականի համաձայն՝ ամերիկյան կողմից տվյալների մատակարարման դադարեցումից Ռուսաստանն առավելություն է ստացել, այն օգնել է Մոսկվային բեկում մտցնել տարածաշրջանում։ Ըստ թերթի՝ տվյալների բացակայությունը կարող է բացասաբար ազդել նաև ուկրաինացի զինվորականների բարոյական վիճակի վրա, ինչպես նաև հանգեցնել զգալի կորուստների։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով՝ մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանը 176 «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքով և նմանակիչ անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա՝ տարբեր ուղղություններից, խոցվել է 130 «Շահեդ» և այլ անօդաչու թռչող սարք: Ռուսական հարձակման արդյունքում տուժել են Խարկովի, Պոլտավայի և Կիևի շրջանները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում