ԱԱսպրամ Սարատիկյան

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ. Նազելի Բաղդասարյան

Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասայանը:

 

«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանվածը և յուրացվածը։

 

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։
 
Հիշեցնենք՝ անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, թե Գյումրիի ընտրություններին մասնակցելու համար հայտարարագրվածները դուրս են եկել գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին, Գյումրիի նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է՝ «Սև բերդ» ամրոցը իրենց ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից, ուստի այն չի կարող դառնալ #հատիկառհատիկի կոնտենտ: ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանը նաև վստահեցրել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի և պատասխան տա՝ իր խոսքով՝ իր հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում