ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին. Ռուբիո

Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին. Ռուբիո

Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյա, դրուզական, ալևիական ու քրդական համայնքների կողքին է»։ «Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների զանգվածային սպանությունները»,- ասել է պետքարտուղարը։

Reuters-ի տվյալով՝ Սիրիայի արևմտյան հատվածում տեղի ունեցեծ երկօրյա բախումների հետևանքով սպանվել է հազարից ավելի մարդ, որից 745-ը՝ խաղաղ բնակիչ, 125-ը՝ սիրիական անվտանգության ուժերի անդամ, 148-ը՝ Ասադին հավատարիմ մարտիկ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում