ԼԼուսինե Մուրադյան

Թալին-Թաթուլ ճանապարհին «ՎԱԶ-2106»-ի ստուգման արդյունքում ապօրինի որս և հրացաններ են հայտնաբերվել

Թալին-Թաթուլ ճանապարհին «ՎԱԶ-2106»-ի ստուգման արդյունքում ապօրինի որս և հրացաններ են հայտնաբերվել

Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է:

Պարզվել է, որ 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ են:

Վարորդը հայտնել է, որ հրացանները պատկանում են հանգուցյալ պապին, որոնց համար չունի համապատասխան փաստաթղթեր, իսկ արտույտներին ինքն է որսացել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում