ԿԿարմեն Ղուկասյան

ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժները ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Համաձայնեցված հարձակումներից հետո (Սիրայում - խմբ.) մենք ստանում ենք չափազանց անհանգստացնող հաղորդագրություններ ընտանիքների սպանությունների մասին, ներառյալ՝ կանանց, երեխաների և վիրավոր զինյալների:

Անհրաժեշտ է անցկացնել բոլոր սպանությունների ու այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի ու չափանիշների»,- ասված է Տյուրկի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակի կայքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը:

Հիշեցնենք՝ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել: Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն էին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում