Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական զորքերն այս գիշեր անօդաչուներով հարվածել են Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքի քաղաքացիական ձեռնարկությանը: Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են արտադրամասերն ու ավտոտնակները:

Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ զոհվել է երեք մարդ: Նրա խոսքով՝ բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք են։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի օդային տարածքում:

26 անօդաչու թռչող սարք է խոցվել Կրասնոդարի երկրամասի տարածքում, 3-ը՝ Բրյանսկի մարզում, մեկական՝ Լենինգրադի և Յարոսլավլի շրջաններում: Լենինգրադի մարզում վնասվել է «Կիրիշինեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում