ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը Ռուսաստանին սպառնացել է լայնածավալ պատժամիջոցներով ու մաքսատուրքերով

Թրամփը Ռուսաստանին սպառնացել է լայնածավալ պատժամիջոցներով ու մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն այժմ բառացիորեն հարվածում է Ուկրաինային մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի դեմ լայնածավալ բանկային և այլ պատժամիջոցների ու մաքսատուրքերի կիրառման մասին, մինչև հրադադարի և վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

«Կոչ եմ անում Ռուսաստանին և Ուկրաինային՝ անհապաղ սկսել բանակցությունները, այլապես շատ ուշ կլինի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում