ԼԼուսինե Մուրադյան

Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խմբի 2025 թ. ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ:

 

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի առաջընթացը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՆԲ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում:

 

Վահե Հովհաննիսյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և վերջինիս իրագործման ընթացքում ԵՆԲ-ի հնարավոր ներգրավման կարևորության մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում