ԱԱսպրամ Սարատիկյան

ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման տարբեր ոլորտներում առկա է արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության և գիտության բնագավառում «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորություններին:

Նախարարը կարևորել է, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը շեշտադրվել է նաև երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է ամերիկահայ հեղինակավոր գիտնականների ցանցի հետ ակտիվ համագործակցությունն ու միասնական ջանքերի ներդրումը՝ համատեղ աշխատանքների իրականացման համար:

Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ ընթացող այս խոշոր նախագծի արդյունավետ իրականացման առումով հայկական կողմը կարևորում է նաև ամերիկյան բուհերի հետ գործընկերությունն ու ամերիկյան լավագույն փորձի կիրառումը:

Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի: Դեսպանը մասնավորապես նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կարող է լավագույնս նպաստել համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը, հայ և ամերիկացի գիտնականների միջև կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ԱՄՆ կառավարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում