ՎՎահե Դավթյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: 

Ռուբեն Վարդանյանը Բաքվի իրական ու երկարատև խաղաղության կոչ է արել:

Անդրադառնալով արդար դատավարության իրավունքին՝ Վարդանյանը նշել է,  որ այն պետք է անցկացվի բաց և միջազգային վերահսկողությամբ։  

«Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված»,- ասել է Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի հացադուլ էր հայտարարել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում