Կարճամետրաժ ֆիլմերի առավելություններն ու խնդիրները

Կարճամետրաժ ֆիլմերի առավելություններն ու խնդիրները

Կինոն սկսվել է կարճամետրաժից: Մի քանի տարի պահանջվեց, որպեսզի Լումիեր եղբայրները հասկանան, որ կարելի է նկարահանել մի քանի  տուփ ժապավեով, հետո դրանք  կպցնել ու մի ամբողջ լիամետրաժ ֆիլմ ստեղծել:

Պրակտիկորեն յուրաքանչյուր կինոռեժիսոր իր կարիերան սկսում է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց: Սա պարտադիր պայման էր Խորհրդային կինոդպրոցում:  Ուսումնական ու ուսանողական ֆիլմերն այսօր հայկական կինոյի  գլուխգործոցների ցանկում են՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «01-99», «Ավդոյի մեքենան» եւ այլն:

Ժամանակակից ռեժիսորների առաջ նման նախապայմաններ դրված չեն: Կարճամետրաժ կինո նկարահանում են, որովհետև ուզում են ինքնադրսեւորվել: Քանի՞ րոպեն է համարվում կարճամետրաժ, և ո՞ր րոպեից է այն դառնում լիամետրաժ. սա  «հավ ու ձվի» թեմայի պես անվերջ վիճելու հարց է:

Հաճախ կարճամետրաժները շփոթում են սկետչերի հետ: Հումորային մանրապատումներն էլ կարող են կարճամետրաժ կինո համարվել, եթե ստեղծված են ժանրի բոլոր կանոններով։ Գլխավոր կանոնը մեկն է` մի քանի րոպեների ընթացքում գաղափարը հասցնել դիտողին ու  նաև մտածելու տեղ թողնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում