Ղազախստանից Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ

Ղազախստանից Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ

Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են, որ Աստանան մտադիր է այն հասցնել 1,7 մլն տոննայի։ 

Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ համաձայնագրի շրջանակում Ակտաու-Բաքու-Ջեյհան ուղղությամբ ղազախական նավթի տարանցման ծավալն այժմ կազմում է 1,4 մլն տոննա:

«ԿազՄունայԳազ»-ի և SOCAR-ի միջև ղազախական նավթի տարանցման մասին գլխավոր համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականին։ 2023 թվականի մարտին իրականացվել է Քաշաղանի հանքավայրից 7 հազար տոննա նավթի փորձնական առաքում Ադրբեջանի տարածքով։ 

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ղազախստանից նավթի տեղափոխման ծավալը կազմել է 83,5 մլն տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 4 տոկոսով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում