ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ»

Մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ»

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու Ֆրանսիայի և Հայաստանի պատմամշակութային երկխոսությունը։

 

Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում