Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի. Պենտագոն

Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է մեկնաբանել Չինաստանի նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ մտնելու ֆոնին Պեկինից հնչող հայտարարությունները, որ պատրաստ են ԱՄՆ-ի դեմ տնտեսական և «ցանկացած այլ տեսակի պատերազմ վարել»։

«Ով խաղաղություն է ուզում, պետք է պատրաստվի պատերազմի։ Մենք պետք է ուժեղ լինենք: Հենց այդ պատճառով ենք վերակառուցում մեր բանակը։ Վտանգավոր աշխարհում ենք ապրում, որտեղ կան հզոր երկրներ՝ բոլորովին այլ գաղափարախոսությամբ, և որոնք ցանկանում են դուրս մղել Միացյալ Նահանգները»,- համոզմունք է հայտնել Հեգսեթը:

Չինաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Պենտագոնի ղեկավարի խոսքերը, նշել՝ դա հրահրում է առճակատում, որը հնարավոր չի լինի հաղթահարել: Գերատեսչության խոսնակն անհիմն է որակել Չինաստանից բխող սպառնալիքների շուրջ աղմուկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում