ԼԼևոն Սարդարյան

Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի քննությունը ՊՆ-ի վերահսկողության տակ է. Դավիթ Տոնոյան

Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի քննությունը ՊՆ-ի վերահսկողության տակ է. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարությունը վերահսկողության տակ է պահում  ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավաստիացրել է, որ ինքը և Կառավարության բոլոր անդամներն անպայման հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում:

«Ռազմական ոստիկանությունն էլ  քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում