ՄՄարիամ Մխիթարյան

Ողջունում ենք Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին. Պեսկով

Ողջունում ենք Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին: «Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության դադարեցումը կարող է ստիպել Կիևին վերադառնալ ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորմանը, քանի որ Ուկրաինան ԱՄՆ-ից է ստանում զենքի և հետախուզական տվյալների ամենամեծ բաժինը»,- ասել է Պեսկովը:

Արձագանքելով Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկին, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում՝ ՌԴ նախագահի խոսնակը նշել է՝ նման հարց օրակարգում չկա, սակայն դա Մոսկվայի համար լավագույն տարբերակը կլիներ:

«Բելառուսը մեր գլխավոր դաշնակիցն է, հետևաբար Մինսկը բանակցությունների անցկացման լավագույն վայրն է»,- ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան պատրաստ է գործակցելու ամերիկյան ընկերությունների հետ՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում, սակայն դա հնարավոր է միայն ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում։

«Մենք շահագրգռված ենք համագործակցությամբ։ Դրա համար հսկայական հնարավորություններ կան տարբեր ոլորտներում՝ տարբեր շրջաններում, Ռուսաստանի հսկայական տարածքներում, այդ թվում՝ նոր շրջաններում»,- հայտարարել է Պեսկովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում