ՔՔրիստինա Մկրտչյան

Վթար Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Վթար Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Մարտի 5-ին՝ ժամը 14:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Porshe մակնիշի ավտոմեքենան և Zhong Tong մակնիշի երթուղային ավտոբուսը, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ Porshe մակնիշի ավտոմեքենայի բենզինի արտահոսքի դադարելը։

Տուժածին տեղում ցուցաբերվել է օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում