ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը արձագանքել է Կանադայի պատասխան մաքսատուրքերին

Թրամփը արձագանքել է Կանադայի պատասխան մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին սպառնացել է ներմուծման մաքսատուրքերի նոր բարձրացումով, եթե Կանադան մաքսատուրքեր սահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ։

«Խնդրում եմ բացատրեք Կանադայի նահանգապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի հանդեպ, մեր մաքսատուրքերը անմիջապես հայելային կբարձրանան նույն չափով»,- գրել է նա իր Truth Social հարթակում՝ հերթական անգամ հարևան երկրի վարչապետին նահանգապետ անվանելով:

Ավելի վաղ Թրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված է եղել ուժի մեջ մտած ամերիկյան մաքսատուրքերին, արձագանքել է Դոնալդ Թրամփի նախաձեռնության: «ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի՝ իր ամենամոտ գործընկերոջ ու դաշնակցի դեմ։ Միևնույն ժամանակ նրանք խոսում են Ռուսաստանի հետ դրական համագործակցության մասին՝ խաղաղեցնելով ստախոս բռնապետ-մարդասպան Պուտինին»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։

Անձամբ դիմելով ԱՄՆ նախագահին՝ Թրյուդոն ասել է. «Դոնալդ, թեև դու շատ խելացի տղա ես, բայց սա հիմարություն է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում