Նորագույն տեխնոլոգիաների դերը հայկական արվեստում

Նորագույն տեխնոլոգիաների դերը հայկական արվեստում

«Սիրո կամուրջ» մյուզիքլը հայկական թատերական պատմության մեջ տեխնոլոգիապես ամենահագեցածն է: Նրանք ներկայացրեցին  այն, ինչին հայ հանդիսատեսը վաղուց էր սպասում: Պրոեկցիաներով ստացան դեկորացիաներ, լուսարձակումը հնարավորություն տվեց ստանալ սենյակներ և անսպասելի տեսարաններ: Այս ամենը ծագեց ռեժիսորի գլխում, դարձավ նկարիչների, անիմատորների և վիդեոմոնտաժողների աշխատանքի սկիզբը:

Օգտագործվող տեխնոլոգիաները երբեմն հանդիսատեսին գցում են մոլորության գիրկը: Ռեժիսոր Վահան Բադալյանը հասկացել է՝ եթե նույնիսկ երեք տարի առաջ աճպարարությունն էր հանդիսատեսին հետաքրքրում, այսօր այն դիրքերը զիջել է մտքին:

Տեխնոլոգիաները արվեստի խորությունը չունեն, բայց ճիշտ օգտագործվելու դեպքում կարող են արվեստը մի քանի շերտ ավելի խորը դարձնել: Արդյունքն էլ ավելի մեծ թվով հանդիսատեսի և նոր գաղափարների իրականացումը կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում