ԳԳոհար Սարգսյան

Կոնգրեսին ուղղված ելույթում Թրամփը խոսել է Զելենսկու նամակի և ՌԴ-ից ստացված ազդակների մասին

Կոնգրեսին ուղղված ելույթում Թրամփը խոսել է Զելենսկու նամակի և ՌԴ-ից ստացված ազդակների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որում ուկրաինացի ղեկավարը հաստատել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնությունը ստորագրելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ հզոր ազդակներ է ստացել այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է խաղաղության։ Այս մասին Թրամփը հայտարարել է մարտի 4-ին՝ Կոնգրեսի առաջ ելույթ ունենալով։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ ԱՄՆ նախագահը կրկին հիշեցրել է այն մասին, որ «միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ» են մահացել, և որ Միացյալ Նահանգները «հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել» պատերազմի վրա։

«Ամեն շաբաթ երկու հազար մարդ է սպանվել։ Դրանք ռուս ու ուկրաինացի երիտասարդ մարդիկ են։ Ես ցանկանում եմ այս ամենը դադարեցնել։ Միաժամանակ Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի ու գազի վրա, քան Ուկրաինայի պաշտպանության»,- ասել է նա։

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել, իսկ Եվրոպան՝ 100 մլրդ։ ԱՄՆ նախագահը հաղորդել է, որ ինքը «կարևոր նամակ է ստացել» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, որում խոսվում է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ «աշխատել նախագահ Թրամփի հզոր ղեկավարության ներքո՝ տևական խաղաղության հասնելու համար»։

Միաժամանակ, Թրամփի խոսքով, Զելենսկին հաղորդել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը՝ «Թրամփին հարմար ցանկացած պահի»։

«Ես շնորհակալ եմ այդ նամակի համար։ Ես շատ հզոր ազդակներ եմ ստացել, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։ Մի՞թե դա հրաշալի չէ։ Ժամանակն է դադարեցնել այդ խելահեղությունը, այդ սպանությունները»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում