Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի այն բուհերի ֆինանսավորումը, որոնք չեն կանխում ուսանողների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի այն բուհերի ֆինանսավորումը, որոնք չեն կանխում ուսանողների բողոքի ակցիաները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի այն բուհերի ֆինանսավորումը, որոնք չեն կանխում ուսանողների բողոքի ակցիաները:

«Ցույցեր հրահրողները ձերբակալվելու են կամ ընդմիշտ ուղարկվելու են այն երկիր, որտեղից եկել են։ Ամերիկացի ուսանողները հեռացվելու կամ, կախված հանցագործությունից, ձերբակալվելու են»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Միացյալ Նահանգների մի շարք բուհերում արդեն տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են. ցուցարարները պահանջում են դադարեցնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները:  

Կոլումբիայի համալսարանն արդեն բախվել է ֆինանսավորման հետ կապված խնդիրների։ Սպիտակ տունը ստուգում է բուհի դաշնային դրամաշնորհները և պայմանագրերը՝ մեղադրելով կրթական հաստատությանը հակասեմիտիզմի դրսևորումները չկանխելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում