Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա կարող է ստիպել Կիևին գնալ կարգավորման:

«Նախկին վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն Ուկրաինային ռազմական օգնության հիմնական հովանավորն էր, սակայն այժմ հնարավոր է՝ Եվրոպան ավելացնի մատակարարումները»,- կարծիք է հայտնել նա։

Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերություններից՝ Պեսկովը շեշտել է՝ հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն: Նա նաև ողջունել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ նախկին պաշտոնավարման ժամանակ ինքը վշտից ու պատժամիջոցներից բացի ուրիշ ոչինչ չի տվել Ռուսաստանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում