Ռուբիոն և Լեմին քննարկել են բրիտանական կողմի նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունքները

Ռուբիոն և Լեմին քննարկել են  բրիտանական կողմի նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել։ Մարկո Ռուբիոն և Դևիդ Լեմին քննարկել են մարտի 2-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները: 

Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել, որ Լոնդոնը խրախուսում է Եվրոպային ապահովել սեփական պաշտպանությունը և ձգտել Ուկրաինայում խաղաղության:

«ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու հարցով և կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Մեծ Բրիտանիայի հետ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում