ՄՄարո Թարվերդյան

Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ՆԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրին

Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ՆԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրին

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

«Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։

 

Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում։

 

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախարար Ռետայոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացմանը, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրին»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում