ՄՄարիամ Պետրոսյան

ԿԳՍՄՆ հայտարարությունը՝ Վայոց ձորի մարզի մի շարք դպրոցների դասադուլի վերաբերյալ

ԿԳՍՄՆ հայտարարությունը՝ Վայոց ձորի մարզի մի շարք դպրոցների դասադուլի վերաբերյալ

Գնդեվազի ու Ջերմուկի հարակից համայնքների դպրոցներում դասադուլի և Ամուլսարի հանքի շահագործման դեմ անցկացված երթին է անդրադարձել ԿԳՄՍ նախարարությունը: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու»։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում