ՄՄարիամ Մխիթարյան

Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ է նշանակվել Յուջի Իվասավան

Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ է նշանակվել Յուջի Իվասավան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ է ընտրվել ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան, ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Իվասավան այդ պաշտոնում ընտրվել է հունվարի 14-ին՝ Նավաֆ Սալամի հրաժարականից հետո, որը լքել է այդ պաշտոնը Լիբանանի վարչապետի պարտականությունները ստանձնելու համար:

Սալամի նախագահության ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի փետրվարի 5-ին։ Մինչև այդ ժամկետը միջազգային դատարան նախագահի պաշտոնը կստանձնի Յուջի Իվասավան։ Նա դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից, նախկինում աշխատել է որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր Տոկիոյի համալսարանում և եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում