ՄՄարիամ Մխիթարյան

Առանց պաղեստինյան պետության ստեղծման, տարածաշրջանում անվտանգության հաստատումն անհնար է. Եգիպտոսի ԱԳՆ

Առանց պաղեստինյան պետության ստեղծման, տարածաշրջանում անվտանգության հաստատումն անհնար է. Եգիպտոսի ԱԳՆ

Եգիպտոսի արտգործնախարարը հայտարարել է, որ առանց Պաղեստինյան Պետության ստեղծման, տարածաշրջանում անվտանգություն չի ապահովվի։ Նա նաև ասել է, որ Կահիրեն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Կատարի հետ՝ ապահովելու զինադադարի կայունությունը և սկսելու բանակցությունների երկրորդ փուլը։

Բադր Աբդելաթին հույս է հայտնել, որ Եվրամիության երկրները լրացուցիչ ջանքեր կգործադրեն Գազայում հրադադարը կայունացնելու և դրա երկարատև լինելը երաշխավորելու համար։

Նախարարն ընդգծել է Գազայի հատվածի վերականգնման անհրաժեշտությունն առանց պաղեստինցիներին տեղահանելու՝ հավելելով, որ «Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը և նրա դերակատարությանը Գազայի հատվածում ու պաղեստինյան տարածքներում այլընտրանք չկա»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում