ՄՄարիամ Մխիթարյան

Բալթյան երկրները դժգոհ են Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից. Բուդրիս

Բալթյան երկրները դժգոհ են Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից. Բուդրիս

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը կազմակերպիչների սխալ հաշվարկ է համարել այն փաստը, որ բալթյան երկրները չեն հրավիրվել կիրակի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էր Կիևին ռազմական օգնության շարունակականության հարցը։

«Դա սխալ էր: Մերձբալթյան երկրները, որոնք առաջին գծի պետություններն են և ուղղակիորեն սահմանակից են Ռուսաստանին, պետք է անպայման մասնակցեն նման քննարկումներին»,- ասել է Կեստուտիս Բուդրիսը LRT ազգային ռադիոյի եթերում:

Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած որոշում, ըստ Բուդրիսի, որոշակի ազդեցություն կունենա մերձբալթյան երկրների վրա։ «Մենք անմիջապես կզգանք դրանց հետևանքները»,- նշել է նախարարը։

Լիտվայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Արևմուտքը չպետք է տարաձայնություններ ունենա Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկման հարցում: Նա անթույլատրելի շքեղություն է համարել խնդրի համար մի քանի ձևաչափ ունենալն ու եվրոպական տարբեր մայրաքաղաքներում տարբեր կազմով հանդիպելը։ Դիվանագետի համոզմամբ՝ պետք է կենտրոնանալ մեկ ձևաչափի վրա:

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ներողություն է խնդրել Բալթյան երկրներից՝ Լոնդոնում անվտանգության և պաշտպանության գագաթնաժողովին չհրավիրելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում