ՎՎահե Դավթյան

Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։

 

«70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական է, սակայն տղամարդը գումարը նետել է պարեկների մեքենայի սրահ։

 

Ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում