ԼԼուսինե Մուրադյան

Մեր աշխատանքները թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են. ԱԳ նախարարի տեղակալը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Մեր աշխատանքները թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են. ԱԳ նախարարի տեղակալը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Արտգործանախարարության յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր միջոցառման և ԵՄ ինստիտուցիոնալ մարմինների հետ շփման ընթացքում մշտապես պահում է այդ հարցը օրակարգում։ Այդ մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի մասով կատարվող աշխատանքներին:

«Ասել, որ գոհացուցիչ են քայլերը մեզ համար, ո՛չ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես լավ գիտեք, դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, և այդ առումով մեր աշխատանքները թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախկինում ունեցել են տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, ուղղակիորեն ԵՄ-ի հետ աշխատանքի լավ օրինակներ: 

Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում