Սերբիայում ցուցարարները կրկին պահանջում են հետաքննել Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունը

Սերբիայում ցուցարարները կրկին պահանջում են հետաքննել Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունը

Սերբիայում կրկին հակակառավարական ակցիաներ են: Հազարավոր ցուցարարներ պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել: 

Դատախազությունն այդ գործով մեղադրանք է ներկայացրել 13 մարդու, սակայն ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրել են նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը և պայքարել կոռուպցիայի դեմ: Ավելի վաղ՝ ցույցերի ֆոնին, Սերբիայի վարչապետը հրաժարական էր ներկայացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում