Վերարտադրողական առողջության ներդրման տասնամյակին նվիրված գիտաժողով

Վերարտադրողական առողջության ներդրման տասնամյակին նվիրված գիտաժողով

Արտամարմնային բեղմնավորման թեմայով գիտաժողովը, որն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, նվիրված է Հայաստանում վերարտադրողական առողջության ներդրման հոբելյանական տասնամյակին:

Աողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ ազգային գենոֆոնդի պահպանման գործում գուցե սա նշանակալի համալրում չէ, բայց բազում ընտանիքների երջանկության, մեծաթիվ կանանց մայրության բերկրանքի առիթ է, ինչն անհնար է արտահայտել որևէ վիճակագրությամբ:

Հայաստանում կան անպտղություն ունեցող բազմաթիվ զույգեր, որոնք ունեն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ բուժման կարիք, սակայն չունեն հնարավորություն: «Արագիլի» գործունեությունը նվիրված է այդ ընտանիքներին օգնելու, անպտղության դեմ պայքարի նախանձախնդիր գործին:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցը, ներկայացնելով գրանցված հաջողությունները, նշեց, որ արդեն կատարված է 140 ցիկլ, արդյունքում ծնվել է 28 երեխա, 55 կանայք էլ շուտով մայր կդառնան:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում