Գերմանիայում մեկնարկել են կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ու Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն հավաքվել են Բունդեսթագի շենքում:
Լրատվամիջոցները գրում են, որ քննարկման առաջնահերթ թեմաներն են արտաքին և անվտանգության քաղաքականությունը, միգրացիան, տնտեսական իրավիճակը. հանդիպման ժամանակ պետք է որոշվի նաև կոալիցիոն բանակցությունների ժամանակացույց։
Նշվում է, որ կողմերից յուրաքանչյուրը 9 բանակցող է ներգրավել հավաքում։ Քաղաքագետները կարծում են, որ քննարկումները հեշտ չեն լինի․պահպանողականներն ու սոցիալ դեմոկրատները էական հակասություններ ունեն տարբեր հարցերի շուրջ՝ միգրացիայից մինչև ուկրաինական ճգնաժամ։










